Հայտնաբերելով, որ Ավստրալիայի միջին վիճակագրական բնակիչն օրական չափաբաժնի կալորիաների մեկ երրորդը ստանում է արագ սննդից, երկրի առողջապահության նախարարությունն առողջ սննդի նոր երաշխավորություն է մշակել:

Այն ներկայացված է սննդային բուրգի կատարելագործված տեսքով, որում տեղ չեն գտել սերուցքային կարագն ու մարգարինը: Դրանց փոխարինել են առողջ բնական բուսական ճարպերը՝ ձիթապտղի ձեթն ու ընկուզեղենը:

Ըստ Kedem-ի, որպես սպիտակուցի աղբյուր առաջարկվում են տոֆուն եւ սոյայի կաթը: Կենդանական մթերքից ավստրալական բուրգում ավելի մեծ տեղ է հատկացվում ձկնեղենին, քան մսին կամ թռչնամսին: Նոր բուրգում, ի տարբերություն եվրոպականի, ավելի շատ տեղ է հատկացվում նաեւ հատիկավորներին եւ հացին, բանջարեղենին, մրգերին եւ հատապտուղներին: Բուրգում ընդգրկված չեն նաեւ շաքարավազն ու աղը: