Մոսկվայի հարավում տղամարդն ընկել է 11-րդ հարկից: Այս մասին տեղեկացնում է քաղաքային իշխանությունների «Մոսկվա» գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Տրոֆիմովի փողոցում:

«Տղամարդը 11-րդ հարկից ընկել է բնակելի շենքի մուտքի քիվի վրա: Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները: Նախնական տեղեկություններով, տուժածը չի մահացել»,- նշել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը: