Մոսկվայում ձերբակալվել է «Սերյոժա-Ասետրինա» մականունով օրենքով գողը եւ նրա հանցախումբը։
«Իրականացրած օպերատիվ հատուկ միջոցառումների արդյունքում բռնել են անհայտ քաղաքացիներով 6 մեքենա։ Փաստաթղթերի ստուգման ժամանակ վերոնշյալ քաղաքացիները զինված դիմադրություն են ցույց տվել եւ փորձել են փախչել, ինչի արդյունքում ոստիկանության աշխատակիցները ստիպված են եղել օգտագործել տաբելային զենք։ Հրաձգության արդյունքում ոչ մեկը չի տուժել»-հայտարարել է ոտիկանության գնդապեստ Վիկտոր Բիրյուկովը։
«Հետագայում պարզվել է, որ այդ խումբը կազմվել է «Սերյոժա-Ասետրինա» օրենքով գողի քրեական հարցերը լուծելու համար, ում իրական ազգանունն Ասատրյան է։ Նա Հայաստանի քաղաքացի է եւ ծնվել է 1968 թվականին։
«Հետագա օպերատիվ գործուղությունների արդյունքում ձերբակալվել են 8 հոգի, այդ թվում օրենքով գող Ասատրյանը։ «Ձերբակալվածների մոտից առգրավվել են ՊՄ տեսակի հրացան եւ թմրանյութեր։ Բոլոր առգրավված նյութերն ուղարկվել են Մոսկվայի ներքին գործերի պետական վարչության քրեափորձագիտական կենտրոն» -հավելել է Բիրյուկովը։
Ձերբակալվածների նկատմամբ քրեական գործ հարուցելու հարցը պարզ կլինի միայն փորձաքննության արդյունքերից հետո։



























