Կիոտոյի համալսարանի մասնագետները գիտափորձ են անցկացրել, որին 20 տղամարդ է մասնակցել: Կամավորներին խնդրել են հանել ժամացույցն ու 10 րոպե ընդմիջմամբ նույն տեւողությամբ 2 ֆիլմ դիտել: Առաջինում փորձի մասնակիցները երկու տունդարձի ճանապարհ են տեսել, իսկ մյուսում՝ երկու ուղղությամբ ճանապարհ:
Ըստ The Daily Mail-ի, դիտելու ընթացքում կամավորներն ամեն անգամ նշան են արել, երբ նրանց թվացել է, թե երեք րոպե է անցել: Դիտման ավարտին տղամարդկանց հարցրել են, թե որ ֆիլմն է ավելի կարճ թվացել: Մասնակիցները պատասխանել են. տունդարձի ճանապարհով ֆիլմերն ավելի կարճ են:
MedDaily-ի փոխանցմամբ, մասնագետները կարծում են, որ երբ մարդն ինչ-որ տեղ է գնում, կենտրոնանում է ժամանակին տեղ հասնելու ուղղությամբ: Իսկ վերադարձին, հակառակը, թուլանում ենք եւ մտածում այլ բաների մասին, այդ պատճառով էլ ճանապարհն ավելի արագ է անցնում:





























