Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 06.54-ինտեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 7-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի 80 CC 880 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 20 մ սահել հարակից ձորակը:

Վթարի հետեւանքով վարորդը` 56-ամյա Արթուր Չ.-ն, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ մահացել է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: