Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հաստատել է, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցին պատրաստ է քննարկել Զատկի համար ֆիքսված  օր սահմանելու հնարավորությունը, որպեսզի կաթոլիկներն ու ուղղափառները այն նշեն նույն օրը։ Նախկինում նման գաղափար էր առաջ քաշել Պողոս 6-րդը։

«Կաթոլիկն ու ուղղափառը հանդիպում են ու հարցնում իրար. «Քո Քրիստոսն արդեն հարություն առե՞լ է։ Իմը հաջորդ կիրակի է»,- մեջբերում է Il Messaggero թերթը Պապի խոսքը։ Պոնտիֆիկոսը նշել է, որ կաթոլիկ եկեղեցին պատրաստ է հրաժարվել Զատկի օրը հաշվարկի միջոցով նշանակելու մեթոդից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։