Ամերիկյան «Foo Fighters» ռոք խմբի առաջնորդ Դեյվ Գրոլը Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում համերգի ժամանակ կոտրել է ոտքը, սակայն չի դադարեցրել համերգը: Երաժիշտը լուրջ վնասվածք է ստացել՝ թռչելով բեմից, հաղորդում է Lenta.ru.-ն:

Ավելի ուշ Twitter-ում «Foo Fighters»-ի էջում հրապարակվել է ոտքի ռետգեն լուսանկարը, որտեղ երեւում է կոտրված ոսկորը:

Գրոլը «Foo Fighters» խումբը ստեղծել է Քուրթ Քոբեյնի մահից հետո, որի հետ հանդես էր գալիս «Nirvana» խմբում: