Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել:

Օգոստոսի 5-ին կայացել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հեռախոսազրույցը:

Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային իրավիճակի արդիական հարցերը: Հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ: