Շների ու իրենց տերերի միջեւ կան սերտ փոխադարձ կապեր, ինչը գալիս է միմյանց շատ նման հորմոնալ մակարդակից: Նման եզրակացության են հանգել գիտնականները, որոնք ուսումնասիրել են մրցակցության մասնակիցների հորմանալ կազմը:

Պարզվել է, որ մարդ մասնակիցների եւ նրանց ուղեկցող շների մոտ արձանագրվել է սթրեսի հորմոնի բարձր մակարդակ: Հետաքրքրական է, որ առավել բարձր քանակի կարտիզոլ եղել է այն թիմերում, որտեղ ավագը տղամարդ է եղել, հաղորդում է «Planet Today»-ը:

Հետազոտության համար մասնագետները իրենց փորձարկմանը մասնակից են դարձրել 58 կինոլոգների՝ շների հետ միասին: Նրանցից 44-ը եղել են կանայք, 14-ը՝ տղամարդիկ: Հետազոտության ժամանակ գիտնականները երկու անգամ մասնակիցներից երկու անգամ թքի նմուշ են վերցրել՝ մրցույթից առաջ եւ հետո:

Ստացված տվյալները ցույց են տվել, որ ուսումնասիրվող հորմոնը տղամարդկ կինոլոգների եւ նրանց շների մոտ բարձրացել է այն բանից հետո, երբմրցույթը մոտեցել է ավարտին: