ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի հարավային արգելանոցում արջը հարձակվել է 2 կանանց եւ մի երեխայի վրա։

Ինչպես տեղեկացրել են ՆԳՆ-ից, տայգայից մարդկանց դուրս են բերել Մի-8 ուղղաթիռով։ Նախնական տեղեկություններով՝  երեխան եւ կանանցից մեկը թեթեւ վնասվածքներ են ստացել։

Երկրորդ կինը լուրջ վնասվածքներ ունի։ Տուժածները հոսպիտալացվել են։

Իրավապահները պարզում են միջադեպի  մանրամասները։