Բրիտանացի Ջորջ Քիրբին եւ նրա հարսնացու Դորին Լաքին աշխարհում ամենատարեց նորապսակներն են դարձել: Նրան իրենց հարաբերություննեն օրինականացրել են այսօր՝ հունիսի 13-ին, Մեծ Բրիտանիայի հարավային Իստբորն քաղաքում:
91-ամյա հարսնացուն եւ 103-ամյա փեսացուն ռեկորդ են սահմանել: Նրանց գումարային տարիքը 194 տարի է, իսկ նախկին ռեկորդը 191 տարին է եղել:
Զույգը միասին է ապրում 1988 թվականից, բայց իրենց հարաբերություններն օրինականացրել են միայն հիմա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Բրիտանական մամուլի փոխանցմամբ, Քիրբին իր սերելիին առաջարկություն է արել այս տարի Վալենտինի օրը, սակայն ծնկի չի իջել՝ վախենալով, որ չի կարողանա հետո ոտքի կանգնել:





























