Տիեզերագնաց Թերրի Վերտսը, ով հունիսի 11-ին Միջազգային տիեզերակայանից (ՄՏԿ) «Սոյուզ» տիեզերանավի պարկուճի հետ վերադարձել է Երկիր, իր Twitter-ում տիեզերքից արված եգիպտական բուրգերի լուսանկար է հրապարակել: Այս մասին գրում է space.com-ը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Վերստը տիեզերակայանում 200 օր է անցկացրել:
Անտոն Շկապլերովի (Ռոսկոսմոս), Սամանտա Քրիստոֆորետիի (ԵՏԳ) եւ Թերրի Վերստի (NASA) մասնակցությամբ ՄՏԿ կատարած արշավն ավարտվել է, եւ աշխավախմբի կազմը վայրէջք է կատարել Ղազախստանում:





























