Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել հացադուլ հայտարարած բանտարկյալներին բռնի կերակրելու մասին օրենքին։ Այն իշխանություններին թույլ կտա բռնի ուժով կերակրել բանտարկյալներին այն դեպքում, եթե նրանց կյանքին վտանգ է սպառնում։ Օրենքն ուղարկվել է խորհրդարան 2-րդ եւ 3-րդ ընթերցման համար։
Ինչպես գրում է Haarez-ը, Իսրայելի անվտանգության ծառայությունը ակնկալում է, որ հուլիսի կեսից Իսրայելի բանտերում գտնվող պաղեստինցիները հացադուլ են սկսելու։
Օրենքի նպատակն է կանխել կառավարությանը շանտաժի ենթարկելու կամ պաղեստինցիների շրջանում հուզումներ հրահրելու փորձերը։
Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, օրենքը առաջ է բերել իսրայելցի իրավապաշտպանների, ընդդիմադիր գործիչների եւ Իսրայելի բժիշկների ասոցիացիայի դժգոհությունը։





























