Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի հետնամասում այսօր՝ հունիսի 15-ին, մահացած հայտնաբերված ռուս զինծառայող Իվան Նովիկովի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):
Նշենք, որ զինծառայողի վրա առկա են դանակի հարվածներ, հայտնաբերվել են նաեւ բռնության հետքեր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ, հունիսի 15-ին, ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել: Դեպքի հանգամանքները ճշտվում են:





























