Բելգիայի բողոքական եկեղեցիներում կարող են ծառայել գեյ հոգեւորականներ: Բելգիայի բողոքական եկեղեցու Սինոդը հունիսի 13-ին որոշել է նույնասեռականությունը խոչընդոտ չհամարել քահանայական գործունեություն ծավալելու համար, ասված է եկեղեցական կոմյունիկեում, որը մեջբերում է տեղի Le Soir թերթը:

«Ես հպարտ եմ իմ եկեղեցով, ինչպես նաեւ նրանով, որ այդ հարցով լսումները տեղի են ունեցել բաց եւ անցել փոխադարձ հարգանքի մթնոլորտում»,-հայտարարել է Սինոդի ղեկավար Սթիվեն Ֆյութը, հաղորդում է Lenta.ru-ն:

Պարբերականի փոխանցմամբ, մի քանի տարի առաջ բողոքական Սինոդը, որի 15 տոկոսը կանայք են, թույլատրել է օրհնել նույնասեռական ամուսնությունները: