Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Օկալա քաղաքի բնակիչներից մեկը լուսանկարել է, թե ինչպես է ջրարջը բարձրացել կոկորդիլոսի մեջքին:

Ռիչարդ Ջոնսի խոսքով, լուսանկարն արել է իր որդին, քաղաքի ազգային պարկում գետի երկայնքով զբոսնելիս:

Ըստ Lenta.ru-ի, տղան մոտեցել է ջրին՝ լուսանկարելու, իսկ ջրարջը, հավանաբար վախենալով, թռել է կոկորդիլոսի մեջքին: