Teletext Holidays տուրիստական ծառայությունը ամենից շատ նյարդայնացնող հանգստացողների վարկանիշ է կազմել: Այն գլխավորել են սնունդը լուսանկարող եւ լուսանկարներն Instagram-ում տեղադրող անձիք:

Lenta.ru-ի փոխանցմամբ, ուղեւորության մեկնողներին դուր չեն գալիս նաեւ գաջեթներով երեխաները (31%), Bluetooth-ով բարձր խոսողները (25%), ինքնաթիռի վայրէջքից անմիջապես հետո հեռախոսը միացնող եւ բարձրաձայն զրուցողները (21%), ճանապարհին ծանոթանալուց երկու րոպե անց եւ սոցցանցերում անմիջապես ընկերություն առաջարկողները (11%), իրենց գաջեթներով տեսարժան վայրերը լուսանկարող եւ մյուս ճամփորդողներին խանգարողները (10%):