Ագաթա Քրիստիի ստեղծագործությունների մոտիվներով ստեղծված «Կրեմներ եւ պատիժ» խոհարարական գիրքը բրիտանացիների ուշադրությանը կներկայացնեն սեպտեմբերին Տորկի քաղաքում նախանշված փառատոնի ընթացքում: Միջոցառումը նվիրված է գրողի ծննդյան 125-ամյակին:
Գրքում ներառված ուտեստների բաղադրատոմսեր, որոնցում Քրիստիի հերոսները թույն էին ավելացնում: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Guardian-ին:
Ժողովածուի հեղինակը ֆրանսիացի գրող Աննա Մարտինետտին է: Շնորհանդեսի ընթացքում նա հյուրերին ոչ միայն կպատմի ուտեստների մասին, այլեւ ցույց կտա, թե ինչպես պետք է դրանք պատրաստել, բնականաբար՝ առանց թույնի:



























