Ճապոնական Japan Airlines ավիաընկերության ինքնաթիռի օդաչուին հեռացրել են աշխատանքից՝ ուղեկցորդուհու հետ սելֆիի համար:

Հաղորդվում է, որ ինքնաթիռի հրամանատարը թռիչքից 10 րոպե անց օդաչուների խցիկում լուսանկարվել է ուղեկցորդուհու հետ: Օդանավը Սապպորո-Օսակա չվերթն է իրականացրել եւ արդեն 10 հազար մետր բարձրության վրա է եղել:

Ըստ «Ռոսիյսկայա գազետա»-ի, դատելով լուսանկարից՝ երկրորդ օդաչուն խցիկում չի եղել: Հենց այդ հանգամանքին է ուշադրություն դարձրել ավիաընկերության ղեկավարությունը: Արդյունքում որոշվել է ինքնաթիռի հրամանատարին անորոշ ժամկետով արգելել չվերթներ իրականացնել: