Վրաստանի ՆԳՆ-ն հաստատել է հունիսի 14-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով զոհված 14-րդ քաղաքացու հայտնաբերման մասին տեղեկությունը: Տղամարդու դին փրկարարները գտել են կենդանաբանական այգու մերձակայքում գտնվող «Մզիուրի» զբոսայգում:

ՆԳՆ տեղեկատվության համաձայն, ներկայում փնտրում են ջրհեղեղի ժամանակ կորած եւս 8 մարդու:

Ուժեղ հեղեղը Թբիլիսիում գրանցվել է հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը: Ջուրը ողողել է բնակելի տները, կենդաբանական այգին, ճանապարհները, վնասել է ենթակառուցվածքները:

Վրաստանի Ֆինանսների նախարարությունը վնասը գնահատել է 18 մլն դոլար: Կենդանաբանական այգու բնակիչների կեսը մահացել են: