ԵՏՄ-ին Ղրղըզստանի անդամակցությունը լավ հնարավորություն կդառնա հայ ոսկերիչների համար: Այս մասին հունիսի 15-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանը:

«Շատ մեծ շուկա եւ լրացուցիչ հնարավորություններ են բացվում, որպեսզի մեր արտադրողները կարողանան ազատորեն մուտք գործել այդ շուկա եւ իրացնել իրենց արտադրանքը»,- հայտարարեց Կարայանը:

Նշենք, որ վերջին տարիներին Միջին Ասիայի շուկաները կարեւորագույնն են հայ ոսկերիչների համար: Դա վերաբերում է հատկապես համեմատաբար ավելի հարուստ Թուրքմենստանին եւ Ղազախստանին: 2014 թվականին այդ երկրների ոսկերչական զարդերի արտահանման ծավալները կազմել են, համապատասխանաբար, 9.75 եւ 1.64 մլն դոլար: Տաջիկստան արտահանումը կազմել է 341.500 դոլար, Ղրղըզստան՝ 62.500 դոլար: