Ճապոնիայում աճում է Ասամա հրաբխի ակտիվությունը, որը գտնվում է մայրաքաղաք Տոկիոյից 140 կմ հեռավորության վրա:
Երկրի օդերեւութաբանական գործակալությունը խառնարանից մոխիրի արտանետում է արձանագրել. Այն հայտնաբերվել է լեռից 4 կմ հյուսիս:
Երկրի գլխավոր ավիափոխադրողներ Japan Airlines-ի, JAL-ի, All Nippon Airways ANA-ի փոխանցմամբ, դա չի ազդել ավիափոխադրումների վրա:
Ասամայի ակտիվությունն սկսել է աճել ապրիլից: վերջին երկու ամսում արձանագրվել են մոտ հազար հրաբխային երկրաշարժեր:
Հրաբխի ժայթքման վտանգի մակարդակն այս պահին գնահատվում է երկու բալ (բալանոց սանդղակով): Արգելված է 2 կմ շառավղով մոտենալ լեռանը:





























