Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մտադիր է մասնակցել 2018 թվականին կայանալիք ՌԴ նախագահի ընտրություններին: Այս մասին նա հայտարարել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում:

Այսպիսով, քաղաքական գործիչը նախագահական ընտրություններին կմասնակցի 6-րդ անգամ: Ժիրինովսկին համարում է, որ կկարողանա դուրս գալ երկրորդ փուլ: Նա նաեւ չի բացառել իր մասնակցությունը գործող նախագահ Վլադիմիր Պուտինի քարոզարշավին:

Ավելի վաղ «Յաբլոկո» կուսակցությունը հայտնել էր, որ նախագահական ընտրություններում կառաջադրի իր առաջնորդ Գրիգորի Յավլինսկիի թեկնածությունը: