Կահիրեի դատարանը Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիին լրտեսության համար  ցմահ ազատազրկման է դատապարտել։ Մուրսիի դատավճիռը ընթերցել են Եգիպտոսի պետական հեռուստատեսության ուղիղ եթերում։ Որոշ ժամանակ անց կընթերցվի նաեւ բանտից փախչելու գործով դատավճիռը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մայիսի 16-ին Կահիրեի դատարանը նախնական մահապատիժ էր սահմանել Մուրսիի եւ եւս 105 դատապարտյալների համար, որոնց մեղադրում էին հունվարյան հեղափոխության ժամանակ բանտից փախչելու մեջ։ Դատապարտյալների գործերը հանձնվել են երկրի գլխավոր մուֆթիին՝ հետագա ուսումնասիրության համար։