Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Թումանյան փողոցի խաչմերուկում, հունիսի 15-ին, ժամը 11.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Սուզուկի»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: