Հունիսի 15-ին, ժամը 10.00-ին, Երեւանի Մելքումովի փողոցում «Միթսուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-1118» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Միթսուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























