Երեւանի Մարգարյան փողոցի շենքերից մեկի բնակարանում հունիսի 15-ին հայտնաբերվել է 55-ամյա կնոջ դի: NEWS.am-ի տեղեկություններով՝ մահացողը Օլգա Բ.-ն է, ում գլխի աջ գագաթային շրջանում առկա են եղել ընկնելուն բնորոշ քերծված վերքեր:

Նախնական տեղեկություններով՝ նա հանկարծամահ է եղել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: