«Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետագա պաշտոնավարումը հայտնվել է մազից կախված վիճակում: ՀՀԿ մեր աղբյուրների համաձայն՝ Սերժ Սարգսյանը դեռ տարեսկզբին ՀՀԿ-ում մի քննարկման ժամանակ հայտարարել էր, թե կաշառակերության մեջ մեղադրվող բնապահպանության նախարարության աշխատակիցների դատավճռից հետո պետք է պաշտոնանկ անի Արամ Հարությունյանին:
Նա, չթաքցնելով Արամ Հարությունյանի հանդեպ դժգոհությունը, ասել էր, թե նրան պաշտոնանկ անելու համար հիմքեր են հարկավոր, իսկ կաշառակերության մեջ մեղադրվող այդ մարդկանց դատավճիռը կլինի ամենալավ հիմքը: ՀՀԿ մեր աղբյուրները չեն կասկածում, որ Սերժ Սարգսյանը որոշ ժամանակ անց կիրականացնի իր խոստումը»,- գրում է թերթը:



























