Ֆրանսիական Տարբ քաղաքում Ժաննա դ՛Արկի ինստիտուտից աշխարհագրության եւ պատմության ուսուցչին աշխատանքից հեռացրել են՝ երեխաներին պոռնոգրաֆիայի տարրեր պարունակող ֆիլմ ցուցադրելու համար:

The Local-ի փոխանցմամբ, մինչեւ 11 տարեկան երեխաները ծնողներին պատմել են, որ Նիմում էքսկուրսիայի ժամանակ ուսուցիչն իրենց ֆիլմ է ցուցադրել:

Ըստ Lenta.ru-ի, շրջանի կրթական դեպարտամենտում փորձել են պաշտպանել ուսուցչին՝ հայտարարելով, որ նա չի ցանկացել խեղել երեխաներին, պարզապես «սխալ է գնահատել իրավիճակը»: Չնայած դրան, ուսուցչին հեռացրել են աշխատանքից: