«Արկածախնդիր կապիտալիստն» այլեւս չկա: Այսպես է սկսել ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի վախճանի մասին հոդվածը Le Monde պարբերականը: Հոդվածում նշվում է.
«Նրան հաճախ համեմատում են Հորվարդ Հյուզի հետ: Ամերիկյան Fortune ամսագիրը հոլիվուդյան այդ ծեր մագնատին միլիարդատերերի 393-րդ տեղում է դրել: Նրա անձնական կարողությունը 4 մլրդ դոլար է գնահատվել:
Ռիսկի սիրահար Քըրքորյանը ստեղծել է մասնավոր ինքնաթիռների սեփական ընկերությունը, սակայն իր կարողությունը դիզել է զվարճանքների քաղաք Լաս Վեգասում: Այդ քաղաքը նրան «Լաս Վեգասի արքա» մականունը տվեց:
Քըրք Քըրքորյանը դարձավ ամերիկյան երազանքի իրական մարմնավորումը: Նա ծնվել է 1917 թվականին, Ֆրեզնոյում, միրգ աճեցնող հայ ներգաղթյալների ընտանիքում: Մեծ Դեպրեսիայի ժամանակ նա արդեն սկսել էր օգնել ընտանիքին: Որոշ ժամանակ նա բռնցքամարտիկ էր, դրանից հետո՝ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, ՌՕՈՒ-ի օդաչու: Դե, դրանից հետո արդեն նա ինքնաթիռների սեփական ընկերությունը հիմնեց:
Նա երկու կիրք ուներ. կինո եւ մեքենաներ: Ու նաեւ՝ լեգենդար Metro Goldwyn Mayer (MGM) կինոստուդիան, որը նա երկու վաճառեց եւ հետ գնեց:
1990 թվականին նա սկսեց զբաղվել ավտոմեքենաներով՝ գնելով Chrysler-ի վերահսկիչ փաթեթը: Իսկ 2005-ին նա ձեռք բերեց General Motors-ի 10%-ը:




























