Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 25-ամյա Արմեն Թ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ պարզվել է, որ նա 2014 թ. մայիսից մինչեւ ս/թ. մայիսն ընկած ժամանակահատվածում մետաղների ընդունման կետից պարբերաբար գողացել է շուրջ 200 մ երկաթյա խողովակ` պատճառելով 150.000 դրամի նյութական վնաս:

Տուժողը նախկինում ոստիկանություն չէր դիմել: Նրանից ընդունվել է հաղորդում:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: