Ֆրանսիայի էկոլոգիայի նախարար Սեգոլեն Ռոյալը հայրենակիցներին կոչ է արել հրաժարվել Nutella-ից։ Նրա կարծիքով՝ շոկոլադե մածուկում օգտագործվող արմավի յուղի համար բազմաթիվ ծառեր են կտրում, ինչը հանգեցնում է կլիմայական փոփոխությունների։ Այս մասին նա հայտարարել է Canal+ հեռուստաալիքի եթերում։
Նախարարը ֆրանսիացիներին առաջարկել է աղանդերին փոխարինող այլ բան գտնել։
Նշենք, որ Ֆրանսիան Գերմանիայից հետո աշխարհում Nutella սպառող 2-րդ պետությունն է։ Ֆրանսիացիները տարեկան գնում են 10 մլն հատ Nutella, հայտնում է Lenta.ru-ն։





























