Արաբական Միացյալ Էմիությունների իշխանությունները խստացրել են համացանցում հայհոյողների պատիժը։

Այսուհետ համացանցում հայհոյանք օգտագործելը համարվելու է կիբերհանցագործություն։ ԱՄԷ քաղաքացիներին սպառնալու է ազատազրկում եւ մինչեւ 67 հազար դոլար տուգանք։

Օրենքի առաջին զոհը ԱՄԷ մի քաղաքացի է, որը WhatsApp-ով գործընկերոջը վիրավորական բառ էր ուղարկել։ Ի սկզբանե դատարանը 780 դոլար տուգանք էր նշանակել, սակայն Աբու Դաբիի գերագույն դատարանը պատիժը շատ մեղմ է համարել, եւ գործով նոր լսումներ են ընթանալու, հայտնում է Lenta.ru-ն։