Միլիարդատեր Ռուպերտ Մերդոկը հուլիսի 1-ին 21th Century Fox կոնցեռնի կառավարումը հանձնում է որդիներին։ Ընդ որում 84-ամյա Մերդոկ ավագը կմնա ընկերության կառավարության գործադիր նախագահի պաշտոնում։

21th Century Fox-ի ղեկավարի պաշտոնը կանցնի նրա կրտսեր որդուն՝ 42-ամյա Ջեյմսին։ Իսկ ավագ որդին՝ 43-ամյա Լեքլանը, որը զբաղեցնում է կառավարության համանախագահի պաշտոնը, կդառնա կառավարության գործադիր համանախագահ։ Փոփոխություններն արդեն հավանություն են ստացել կոնցեռնի տնօրենների խորհրդի կողմից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։