Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 09.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Մամիկոնյաց փողոցում տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են երկու ավտոմեքենա, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մամիկոնյաց եւ Շիրվանզադե փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆոլքսվագեն» մակնիշի (վարորդ՝ Ս. Ս. ծնվ. 1991թ.) եւ Արաբկիրի սանիտարական մաքրման ծառայության «ԿամԱԶ» մակնիշի (վարորդ՝ Գ. Ա., ծնվ. 1985թ.) ավտոմեքենաները. հրդեհ չի բռնկվել, տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ կանխել գազի արտահոսքը:





























