Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առջեւ այսօր` հունիսի 17–ին, ոստիկանների եւ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ակտիվիստների միջեւ քաշքշուքի հետեւանքով տուժած NEWS.am–ի լրագրող Աիդա Հովհաննիսյանը սալջարդ է ստացել (ֆոտոռեպորտաժ)։
Ցույցի վայրից նա «Շտապօգնության» մեքենայով տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն ախտորոշել են աջ նախաբազկի փափուկ հյուսվածքների սալջարդ:
Նշենք, որ լրագրողը բողոքի ակցիայի նկարահանում էր իրականացնում, երբ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդները փորձել են ներխուժել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենք։ Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախում ու հրմշտոց է տեղի ունեցել, որի ժամանակ էլ հենց վնասվել է լրագրողի ձեռքը:





























