Առայժմ հայտնի չէ՝ երկրորդ նախագահ Ռոբերը Քոչարյանը կմասնակցի Քըրք Քըրքորյանի հուղարկավարությանը, թե ոչ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը խոստացավ առաջիկայում պատասխանել, թե արդյոք երկրորդ նախագահը հնարավորություն կունենա մասնակցել հուղարկավորությանը, թե ոչ:

Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Քըրք Քըրքորյանի մահվան առթիվ: «Խոր վշտով տեղեկացա Հայաստանի ազգային հերոս, նշանավոր գործարար Քըրք Քըրքորյանի մահվան մասին: Ի խորց սրտի ցավակցում եմ նրա բոլոր հարազատներին, բարեկամներին եւ ընկերներին, ուժ եւ տոկոնություն եմ մաղթում նրանց այս դժվար օրերին: Քըքրորյանի ավանդը Հայաստանի տնտեսկաան զրագացման գործում անուրանալի է, «Լինսի» հիմնադրամի միջոցներով իրականացված բազմաթիվ ծրագրերից յուրաքանչյուրը իրավմամբ համարվում է  իր հայրենանվեր աշխատանքի արդյունքը: Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները Քըքրի հետ, նա բարձր մարդկային որակների եւ բնատուր իմաստնության տեր էր, լայնախոհ եւ հետաքրքիր զրուցակից: Քըրք Քըրքոյանի հիշատակը՝ որպես իսկական հայրենասերի, հավերժ կմնա համայն հայության սրտում»,-հայտնել է երկրորդ նախագահը իր ցավակցական հեռագրի մեջ: