Սելավատարների անմխիթար վիճակի պատճառով Թալինի տարածաշրջանի մի շարք համայնքների ջուր չի հասնում: Այս մասին հաղորդում է «ԷկոԼուրը»:
«Թալինի տարածքը ամենավատ տարածքն է. Ջրամբարների վիճակը, սելավատարների վիճակը անմխիթար է, 54 թվականին են կառուցել այդ սելավատարները, հիմա արդեն քանդվել են», - ասել է «Թալին» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Սերգեյ Կրպեյանը՝ Դիլիջանում անցկացված քննարկման ժամանակ:
«Ջուրը կա, բայց չենք կարողանում տեղ հասցնել, ջրում են մեկ կամ երկու անգամ ու փողերն էլ չի հավաքվում», - նշել է Սերգեյ Կրպեյանը:
Նրա խոսքով՝ հատկապես վատ է Ներքին Բազմաբերդ, Աշնակ, Մաստարա համայնքերի, Թալին քաղաքի վիճակը:
«Խնդիրը լուծելու համար հարկավոր է վերանորոգել սելավատարները», - ասաց «Թալին» ՋՕԸ-ի գործադիր տնօրենը՝ նշելով, որ ջրօգտագործող ընկերությանը հարկավոր է ֆինանսավորում:





























