Արաբական Միացյալ Էմիրություններում դատում են 30-ամյա Ալյա Ալ Հաշեմիին, որը մեղադրվում է ԱՄՆ-ից ժամանած ուսուցչուհուն սպանելու մեջ։
Դատական լսումների ընթացքում կինը հայտարարել էր, որ հոգեկան խանգարում ունի եւ չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել արարքի համար, հայտնում է NEWSru.com-ը։
37-ամյա ԱՄՆ քաղաքացի Իբոլիա Ռայանը սպանվել էր 2014թ. դեկտեմբերի 1-ին Ալ Ռիմ կղզու Boutique Mall առեւտրի կենտրոնի զուգարանում։
Ալյա Ալ Հաշեմին երիտասարդ հասակում ամուսնացել է Եմենի բնակչի հետ, եւ դատապաշտպանի խոսքով՝ գտնվում էր նրա ուժեղ ազդեցության տակ։





























