1957թ. արտադրված Rolex Submariner 6538 ժամացույցը Նյու Յորքի Christies աճուրդում վաճառվել է 269 հազար դոլարով։ Նմուշիմ լրացուցիչ արժեք է ապահովել այն հանգամանքը, որ հենց այդ մոդելի ժամացույց էր կրում Ջեյսմ Բոնդի մասին պատմող առաջին ֆիլմի հերոսը։
Նախնական գինը սահմանվել էր 60-100 հազար դոլարի չափով։
Rolex Submariner 6538 ժամացույցը հայտնի է «Դոկտոր Նո» ֆիլմից, որը 1962թ. սկիզբ դրեց «Բոնդիանային»։ 007 լեգենդար գործակալ Շոն Քոներին նախընտրում էր սեւ-մոխրագույն երանգի կաշվով Rolex Submariner մոդելը։





























