Մոտ ժամանակներս ՄԱԿ-ում սպասվում է նոր կառույցի ստեղծում՝ ի դեմս իսլամական երկրների խորհրդատվական խորհրդի, որը կգլխավորի Ադրբեջանը: Այս մասին հայտնել է Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Շեյխ ուլ-իսլամ հաջի Ալլահշյուքյուր Փաշազադեն՝ մուսուլմանական սուրբ տոնի՝Ռամազանի մեկնարկի առթիվ ԿՄՎ-ի կազմակերպված միջոցառման ժամանակ:
«Խորհրդատվական խորհուրդը պետք է քննարկի իսլամական երկրների ընթացիկ հարցերն ու խնդիրներն, ինչպես նաեւ դրանց լուծման ուղիները»,-ընգծել է նա:



























