Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Մարտունի քաղաքի զբոսայգուց բերման են ենթարկել 18-ամյա Ռաֆայել Խ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա ծխախոտատուփից հայտնաբերվել է ծխախոտի գլանակի մեջ լցված կանեփանման զանգված: Նա հայտնել է, որ կանեփը հավաքել է Մարտունու ավտոդպրոցի տարածքից` հետագայում օգտագործելու նպատակով:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























