Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժանմունք է ներկայացել 28-ամյա Վահե Ղ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մայիսի 1-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 1-ին մասի /ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս/ մեղադրանքով: