Ռուս սպառողների վերահսկողության մարմինը փոշի ալկոհոլը առողջությանը վնասակար է ճանաչել եւ հանձնարարել է արգելել նրա հայտնվելը ռուսական շուկայում, ասված է գերատեսչության կայքում։

«Փոշի ալկոհոլը կարող է ազդել քթի եւ բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա, որի հետեւանքով էթիլ սպիրտը կարող է ներծծվել լորձաթաղանթից ներս եւ խառնվել արյան հետ, ինչը կարող է հանգեցնել ուժեղ ալկոհոլային արբածության, լորձաթաղանթի վնասվելուն եւ ինտոքսիկացիայի»,- կարծում է գերատեսչությունը, փոխանցում է Lenta.ru-ն։