Թբիլիսիի կենդանաբանական այգու մասնագետներին չի հաջողվել գտնել աֆրիկյան պինգվինին, որը ջրհեղեղից հետո լողալով հասել էր մինչեւ Ադրբեջանի հետ սահման։ Այդ մասին հայտնել են այգու վարչակազմից։
Հունիսի 17-ին այգու վարչակազմից հայտնել էին, թե վրաց-ադրբեջանական սահմանի մոտ, Կարմիր կամրջի հատվածում նկատել են աֆրիկյան պինգվինին։
Թբիլիսիի կենդանաբանական այգու պինգվինը լողալով հասել է Ադրբեջան
Դեպքի վայր մասնագետների խումբ էր մեկնել՝ պինգվինին Թբիլիսի տեղափոխելու համար։ «Մեր մասնագետները ստուգել են ամբողջ տարածքը, բայց, ցավոք, պինգվինին չեն գտել»,- ասել են կենդանաբանական այգուց։





























