Ֆրանսիայի ոստիկանությունը 2 մարդ է ձերբակալել, որոնց կասկածում են Charlie Hebdo երգիծական ամսագրի Փարիզի հրեական խանութի վրա հարձակմանը մասնակցության մեջ:
Le Parisien-ի փոխանցմամբ, ձերբակալություններն իրականացվել են հունիսի 16-ին եւ 14-ին, Փարիզի թաղամասերից մեկում: Պարբերականի տեղեկություններով, ձերբակալվածներից մեկը կապ է ունեցել Ամեդի Կուլիբալիի հետ:
Ըստ Forbes-ի, Ադեմի Կուլիբալին հունվարի 9-ին 4 ժամ շարունակ Փարիզի արեւելյան Պորտ դե Վենսեն շրջանում մի քանի մարդ էր պատանդառել: Նրանց ազատեցին հատուկ գործողության արդյունքում: Կուլիբալին սպանվեց, նաեւ երեք գերի զոհվեց:
Հետաքննության համաձայն, Կուլիբալին կարող էր նույն կազմակերպության անդամ լինել, որում ներգրավված են Շերիֆ եւ Սաիդ Կուաշիները: Նրանք հունվարի 7-ին հարձակվել էին Charlie Hebdo-ի խմբագրության վրա եւ 12 մարդ գնդակահարել: Կուաշի եղբայրները նույնպես հունվարի 9-ին սպանվեցին:





























