Բրիտանական արքայազն Հարրին նշանադրվել է իր վաղեմի ընկերուհու՝ Քրեսիդա Բոնասի հետ: Այս մասին գրում է OK!Magazine-ը՝ վկայակոչելով բրիտանական թագավորական ընտանիքին մոտ կանգնած իր աղբյուրին:
Ամսագրի տվյալներով, 2015 թվականի մարտին, փոխադարձ համաձայնությամբ մեկամյա բաժանումից հետո, Եղիսաբեթ 2-րդ թագուհու 30-ամյա թոռնիկը միացել է իր 26-ամյա ընկերուհու հետ եւ ամուսնության առաջարկություն արել:
Աղբյուրի համաձայն, զույգը շատ երջանիկ տեսք ունի, իսկ Բոնասն արքայազնին իր կյանքի միակ սերն է անվանում:
Ըստ OK!Magazine-ի, Հարրին արդեն ստացել է տատիկի օրհնությունը, բայց՝ ոչ առանց դժվարության, քանի որ Եղիսաբեթ 2-րդին երբեք դուր չի եկել Բոնասի զբաղմունքը (Քրեսիդան դերասանուհի է):





























