Երեւանում, հունիսի 21-ին, ժամը 12:00-ին Ալեք Մանուկյան 1, գետնանցում, ԵՊՀ համալսարանին կից AEGEE-Երևան (Եվրոպական Ուսանողների Ֆորում) միջազգային հասարակական երիտասարդական կազմակերպությունը սույն թվականի հունիսի 21-ին` նախաձեռնում է իրականացնել շրջակա միջավայրի պահպանմանը նվիրված երիտասարդական street art (քաղաքային արվեստի) ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է Երևան քաղաքի կնետրոնական, հանրային ու երիտասարդական հատվածում իրականացնել Երևանի մաքրության պահպանմանը կոչ անող պատկերի նկարման միջոցառում: Քաղաքային արվեստի պատկերի տեղադրման այս ծրագիրը եզակի է իր բնույթով և նպատակաուղղված է երիտասարդներին մեկ գլխավոր գաղափարի՝ բնապահպանության շուրջ միավորելուն:

Տարեցտարի մեր երկրագնդի էկոհամակարգերից շատերը մոտենում են վճռորոշ բեկումնային կետերի:

AEGEE-Երևանի անդամ երիտասարդները համոզված են, որ ժամանակն է, որ մենք սկսենք օգտվել բնության բարիքներից առանց շրջակա միջավայրն աղտոտելու, վնասելու և առանց վտանգելու հետագա սերունդների` ռեսուրսներից օգտվելու կարողությունը: Մենք կարող ենք սա անել միացյալ գաղափարական տարածմամբ և իրազեկման բարձրացմամբ: Նախագծի իրականացմանը աջակցել են Երևանի քաղաքապետարանը և «Սարդ» շինանյութերի խանութ սրահը:

AEGEE-Երևանը բազմիցս իրականացրել է նմանատիպ մշակութային, բնապահպանական ծրագրեր` մասնավորապես` "Rio+20+Yerevan:Sustainable development" կոնֆերանսը 2012 թ.-ին, ինչպես նաև «One Step Greener» ամառային համալսարանը 2014 թ.-ին, որին մասնակցել են մոտ  100 երիտասարդներ Հայաստանից և Եվրոպայից: Հիմնադրվելով 2010 թվականին` AEGEE-Երևանը արդեն իսկ ունի տարբեր մասնագիտությունների և հայացքների տեր ակտիվ անդամներ: AEGEE-Երևանի գործունեության հիմնական նպատակն է տեղեկացնել հայ երիտասարդներին եվրոպական ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասին, նրանց հնարավորություն տալ ծանոթանալու տարբեր մշակույթների հետ, ինչպես նաև ուսումնասիրել երիտասարդական քաղաքականության ոլորտում եվրոպական լավագույն փորձն ու կիրառել այն Հայաստանում:

AEGEE-Երևանը համագործակցում է տեղական և միջազգային ՀԿ-ների, ինչպես նաև Հայաստանում ԵՄ դելեգացիայի, Սպորտի և Երիտասարդության Նախարարության և Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի հետ:  AEGEE (Association des Etats Généraux des Etudiants de l’Europe) Եվրոպական ուսանողների ֆորումը Եվրոպայի ուսանողական խոշորագույն կազմակերպություններից է, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է քաղաք Բրյուսելում: Այն իր գրասենյակներn ունի 196 համալսարանական քաղաքներում և ներկայացված է եվրոպական 41 երկրում: