Հունիսի 18-ին Սյունիքի մարզի Կապանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ոմն Կամո Մ. Ստեփանյան փողոցում կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայից տնտեսական ապրանքներ է գողացել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ Կամոն 1966 թ. ծնված Կամո Օ.-ն է, ով ժամը 19.00-ին բերման ենթարկվեց բաժին եւ խոստովանեց, որ գիշերը, ժամը 02.00-ի սահմաններում, նշված փողոցում կայանված «Ֆորդ Տրանզիտ»-ից գողացել է տարբեր տեսակի տնտեսական ապրանքներ եւ դրանք թաքցրել Գ. Նժդեհի հուշահամալիրի տարածքում:
Գողոնը հայտնաբերվել է:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:




























