Հունիսի 18-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայում գործող սրճարանի մոտ նռնականման իր կա:

Մեկնած օպերատիվ խումբը Մյասնիկյան պողոտայի թիվ 35/3 հասցեի հարեւանությամբ հոսող Գետառ գետից հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի:

Կատարվում է հետաքննություն: